«Յուվենտուսը» լրջագույն կորուստներով է մոտենում «Տոտոնհեմի» դեմ խաղին
Թուրինի «Յուվենտուսի» առաջատար՝ Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան վնասվածքի պատճառով չի ընդգրկվել «Տոտենհեմի» դեմ խաղի հայտացուցակում, հաղորդում է Football Italia-ն:
Դիբալայից բացի, վնասվածքների պատճառով հանդիպմանը չեն կարող մասնակցել նաև Բենեդիկտ Հյովեդեսը, Խուան Կուադրադոն, Անդրեա Բարձալին և Բլեզ Մատյուիդին:
Եզրային պաշտպան Շտեֆան Լիխշտայները բացակայում է հայտացուցակից:
Հիշեցնենք, որ «Չեմպիոնների լիգայի» 1/8 եզրափակչի՝ «Յուվենտուս» - «Տոտենհեմ» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին: