Բեյլի գործակալը հայտարարել է, որ ուելսցին արժե այնքան, ինչքան Նեյմարը | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
12.02.2018  22:33

Բեյլի գործակալը հայտարարել է, որ ուելսցին արժե այնքան, ինչքան Նեյմարը

«Մադրիդի Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բեռնատտը խոսել է իր հաճախորդի մասին։

«Կարծում եմ՝ Բեյլն արժի այնքան, որքան Նեյմարը։ Նա սիրում է«Ռեալը» և չի ցանկանում լքել այն։ Վստահեցնում եմ, որ նա նաև չի ուզում, որ Ռոնալդուն հեռանա թիմից։ Միևնույն է՝ նա աստղ է «Ռեալում»։

Ապագայում ուելսցին կարող է նաև պայքարել «Ոսկե գնդակը» նվաճելու համար։ Չեմ կարծում, թե նա խաղային որակներով զիջում է Նեյմարին»,- Բեռնատտի խեսքերն է մեջբերել Tuttomercato-ն։

Նշենք, որ Գարեթ Բեյլն այս մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման, դարձել 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000