Որոնել
Արխիվ
12.02.2018  21:47

Մեսսի. «Բացի ինձնից և Ռոնալդուից՝ ևս երեք ֆուտբոլիստներ կպայքարեն «Ոսկե գնդակի» համար»

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին խոսել է այն մասին, թե ովքեր կարող են պայքարել «Ոսկե գնդակի» համար:

«Այսօր աշխարհում կան բազմաթիվ լավ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են նվաճել «Ոսկե գնդակը»: Վերջին տարիներին երկու հավակնորդ կար, սակայն այժմ Նեյմարը, Մբապեն և Սուարեսը կարող են մեզ հետ պայքարել»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում WorldSoccer Magazine-ն:

Հիշեցնենք, որ վերջին 10 տարիներին «Ոսկե գնդակը» 5-ական անգամ նվաճել են Լեո Մեսսին և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000