Որոնել
Արխիվ
Загрузка...
12.02.2018  21:04

Պաշտոնական. Դրնո Շկվորցը՝ «Ալաշկերտի» ֆուտբոլիստ

«Ալաշկերտը» 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել 28-ամյա խորվաթ պաշտպան Դինո Շկվորցի հետ, տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը։

Իրադարձություններով հարուստ կարիերան փորձառու ֆուտբոլիստը սկսել է Զագրեբի «Դինամոյում», այնուհետև հանդես է եկել Բելգիայի «Մեխելենում», Իսրայելի «Բեյթար» և «Հապոել» (Քֆար Սաբա) թիմերում, Կիպրոսի «Նեա Սալամինայում», Խորվաթիայի «Սպլիտում», «Վարաժդինում» և «Լոկոմոտիվում», Մոլդովայի բազմակի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆում», Ռումինիայի առաջատար ակումբներից մեկում` «Կլուժում»:

Խորվաթ ֆուտբոլիստի նախորդ ակումբը Սլովենիայի Բարձրագույն խմբում հանդես եկող «Անկարանն» էր:

Դինո Շկվորցը հանդես է եկել Խորվաթիայի բոլոր տարիքային պատանեկան և երիտասարդական հավաքականներում` Մ-15 (2 խաղ), Մ-16 (10 խաղ, 1 գոլ), Մ-17 (4 խաղ), Մ-18 (3 խաղ, 1 գոլ), Մ-19 (7 խաղ, 2 գոլ), Մ-20 (1 խաղ) և Մ-21 (4 խաղ):

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 15 30
2 Գանձասար Կ
15 24
3 Բանանց
15 22
4 Շիրակ
15 19
5 Փյունիկ
15 17
6
Արարատ
15 9
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511