Բրեյդի. «Մխիթարյանը թույլ տվեց բոլոր հնարավոր սխալները «Տոտենհեմի» դեմ խաղում»
«Արսենալի» նախկին կիսապաշտպան Լիամ Բրեյդին շատ կտրուկ քննադատել է թիմի հարձակվողական եռյակին։
««Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ավելի շատ օգուտ տվեց իր թիմին, քան Մխիթարյանը, Օզիլն ու Օբամեյանգը մասին:
Օզիլը պասիվ էր․ նա չէր նկատվում խաղադաշում։ Օբամեյանգը ոչինչ չարեց: Ինչ վերաբերվում է Մխիթարյանին, ապա նա թույլ տվեց բոլոր հնարավոր սխալները՝ փչացնելով խաղը»,- նշել է Բրեյդին:
Հիշեցնենք, որ «Պրեմիեր լիգայի» 27-րդ տուրի լոնդոնյան դերբիում «Արսենալը» 1:0 հաշվով պարտվել է «Տոտենհեմին»: