Որոնել
Արխիվ
12.02.2018  15:32

Զիդանը՝ «ՊՍԺ» - ն գլխավորելու մասին. «Չենք կարող գուշակել ապագան»

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «ՊՍԺ»-ի դեմ Չեմպիոնների Լիգայի առաջիկա դիմակայության և իր ապագայի մասին, մեջբերում է El Mundo Deportivo-ն։

«Պետք է ֆիզիկապես 300 տոկոսով մոտիվացված և կենտրոնացած լինենք, քանի որ հանդիպելու ենք մի թիմի, որը հրաշալի մրցաշրջան է անցկացնում և կազմում ունի հրաշալի ֆուտբոլիստներ: Երկրպագուները մեզ լրացուցիչ էներգիա կհաղորդեն:

«ՊՍԺ»-ն գլխավորե՞լը: Ես գտնվում եմ այժմ Մադրիդում և այստեղ ինձ լավ եմ զգում: Մենք չենք կարող խոսել ապագայի մասին: Անում եմ ամեն ինչ, որպեսզի այստեղ մնամ որքան հնարավոր է երկար»,- ասել է Զիդանը։

Նշենք, որ փետրվարի 14-ին «Չեմպիոնների լիգայի» 1/8-րդ եզրափակչում «Ռեալը» սեփական դաշտում կմրցի «ՊՍԺ»-ի հետ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000