Որոնել
Արխիվ
Загрузка...
12.02.2018  14:42

Պաշտոնական. Տարոն Ոսկանյանը՝ «Ալաշկերտի» ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ հանդես կգա «Ալաշկերտի» կազմում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

«Ալաշկերտի» ղեկավարությունը 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել 24-ամյա պաշտպան Տարոն Ոսկանյանի հետ, ով արդեն միացել է «Ալաշկերտին» և մասնակցում է Բելեկում ընթացող երկրորդ ուսումնամարզական հավաքին:

Տարոն Ոսկանյանի նախորդ ակումբը Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող՝ «Նեա Սալամինան» էր, որի կազմում նա 10 հանդիպման է մասնակցել ընթացիկ առաջնությունում:

«Նեա Սալամինա» Ոսկանյանը տեղափոխվել էր մեկ այլ կիպրոսյան ակումբից` «Կարմիոտիսայից», որի կազմում հայ պաշտպանը 28 խաղ է անցկացրել: 

Մինչև Կիպրոս տեղափոխվելը հայազգի պաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Փյունիկում», որի կազմում 5 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել՝ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 167 հանդիպումներում:

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 15 30
2 Գանձասար Կ
15 24
3 Բանանց
15 22
4 Շիրակ
15 19
5 Փյունիկ
15 17
6
Արարատ
15 9
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511