ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել խորվաթ հարձակվող Մարկո Յորդանի հետ | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
11.02.2018  13:26

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել խորվաթ հարձակվող Մարկո Յորդանի հետ

Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել 27-ամյա խորվաթ հարձակվող Մարկո Յորդանի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Փորձառու հարձակվողը կարիերան սկսել է հայրենիքում` հանդես գալով Խորվաթիայի Բարձրագույն խմբի «Շիբենիկ» և «Սպլիտ» ակումբներում:

Բոսնիայի Բարձրագույն խմբի «Գաբելա» ակումբում կես տարի անցկացնելուց հետո Յորդանը տեղափոխվել է չեխական «Զլին», իսկ հետո վերադարձել է հայրենիք և մեկ մրցաշրջան անցկացրել խորվաթական «Իստրայում»:

Նախորդ երկու մրցաշրջաններն արագավազ ֆուտբոլիստն անցկացրել է Չեխիայի Բարձրագույն խմբում` վերադառնալով «Զլին»:

Մարկո Յորդանի նախորդ ակումբն էր, Իտալիայի Սերիա Բ-ում այն ժամանակ հանդես եկող, «Լատինան»:

- Շատ ուրախ եմ «Ալաշկերտի» հետ պայմանագիր ստորագրելու համար: Այստեղ ինձ շատ լավ ընդունեցին, թիմում հիանալի աշխատանքային մթնոլորտ է: Ցանկանում եմ օգնել «Ալաշկերտին» իմ փորձով` դառնալով բազմաթիվ գոլերի և գոլային փոխանցումների հեղինակ: Անհամբերությամբ եմ սպասում մրցաշրջանի վերսկսմանը,- ասել է Յորդանը:

Նշենք, որ Խորվաթ հարձակվողը մասնակցել է Բելեկում կայացած «Ալաշկերտի» առաջին ուսումնամարզական հավաքին: Ուզբեկստանի չեմպիոն Տաշքենդի «Լոկոմոտիվի» դեմ խաղում (1:1) Յորդանը բացել է իր գոլերի հաշիվն «Ալաշկերտի» կազմում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000