Որոնել
Արխիվ
11.02.2018  12:48

Փհենչան-2018. Միքայել Միքայելյան. «Անելու եմ հնարավորը՝ լավ արդյունքի հասնելու համար»

Փետրվարի 13-ին ձմեռային օլիմպիական խաղերում կմեկնարկեն հայ դահուկորդները: Տղամարդկանց պայքարին կմասնակցի Միքայել Միքայելյանը, իսկ կանանց մրցումներում հանդես կգա Կատյա Գալստյանը:

Հայաստանի Օլիմպիական Կոմիտեի պաշտոնական կայքը հաղորդում է, որ հայ դահուկորդները ներկայումս օլիմպիական մրցուղիներում նախապատրաստվում են իրենց մեկնարկներին ու լի են մեծ ցանկությամբ բարձր արդյունքների հասնելու համար:

Դահուկավազքի Հայաստանի հավաքականի մարզիչ Արթուր Միքայելյանը մեծ ափսոսանք է ապրում, որ օլիմպիական խաղերին վնասվածքի պատճառով չի մասնակցում ավագ որդին՝ Սերգեյ Միքայելյանը։

«Սերգեյը օլիմպիական խաղերում կարող էր աննախադեպ բարձր արդյունքի հասնել, քանի որ արդեն մեծ փորձ ունի և լավ արդյունքներ էր ցույց տալիս»,- ասել է Արթուր Միքայելյանը:

Կրտսեր որդին՝ Միքայել Միքայելյանը, առաջին անգամ է մասնակցում օլիմպիական խաղերին ու շատ երիտասարդ է: Բայց նրա մարզումներից զգացվում է, որ Միքայելը նույնպես անելու է ամեն ինչ՝ բարձր արդյունքների հասնելու համար: Օլիմպիական խաղերի բացման արարողությունում Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը նշեց.

«Ես մեծ հպարտություն զգացի, երբ հայտարարվեց Armenia և մենք մտանք ստադիոն: Շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ օլիմպիական խաղերին ու անելու եմ հնարավորը՝ լավ արդյունքի հասնելու համար: Միակ խնդիր այն է, որ դեռևս լիովին չեմ հարմարվել ժամանային գոտուն, բայց մինչեւ մեկնարկ, կարծում եմ, այդ խնդիրը կլուծվի»,- նշել է Միքայելը:

Կատյա Գալստյանը նույնպես ակտիվ մարզումներ է անցկացնում օլիմպիական վազքուղիներում: Ի տարբերություն իր թիմակցի, Կատյան օլիմպիական խաղերի մասնակցության փորձ ունի: Սոչի-2014-ում հայ  դահուկորդուհին 64-րդ տեղն էր զբաղեցրել դասական ոճով 10 կմ մրացատարածությունում: Հիմա նա համոզված է, որ բարելավելու է իր ցուցանիշը։

«Պարզ է, որ օլիմպիական խաղերում հանդես են գալու շատ ուժեղ դահուկորդուհիներ ու շատ դժվար է բարձր տեղ զբաղեցնելը: Բայց ինչպես բոլորը՝ ես էլ եմ ուզում հպարտանալ իմ արդյունքով ու ամեն ինչ անելու եմ հայ երկրպագուներին ուրախացնելու համար»,- ասել է Կատյան:

Հիշեցնենք, որ Հայաստանը Փհենչանի Օլիմպիական խաղերին ներկայանալու է 3 մարզիկներով։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000