Որոնել
Արխիվ
10.02.2018  19:49

Վենգերը «Տոտենհեմի» դեմ խաղի մասին

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Տոտենհեմից» կրած 0:1 հաշվով պարտությունը, հաղորդում է BBC-ն։ 

«Առաջին խաղակեսում բաց թողեցինք մի քանի գոլային հնարավորություն, բայց վերջին փոխանցումը չէր ստացվում: 

Գոլ ընդունելուց հետո չկարողացանք հավաքվել և կենտրոնանալ: «Տոտենհեմը» կարող էր ևս մեկ գոլ խփել:

Ամեն դեպքում, վերջին 10 րոպեի ընթացքում մենք պարտավոր էինք հավասարեցնել հաշիվը: 

 

 Հանդիպման առաջին գոլը որոշիչ եղավ: Ցավոք` գոլ խփեցին «Տոտենհեմի» ֆուտբոլիստները: Քեյնը կարողացավ տարբերություն մտցնել հաշվի մեջ, դա նրա ունակությունն է:

Դիտել եմ տեսակրկնությունը, գոլի դրվագում խախտում չկար, պարզապես կենտրոնական հարձակվողը լավ խաղաց: Մենք կարող ենք մեղադրել միմիայն ինքներս մեզ»,- ասել է Վենգերը:

Նշենք, որ «Արսենալի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և փոխարինվել խաղի 64-րդ րոպեին: 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000