Որոնել
Արխիվ
10.02.2018  18:52

«Արսենալը» պարտվեց «Տոտենհեմին», Մխիթարյանը փոխարինվեց

«Արսենալը» «Պրեմիեր լիգայի» 27-րդ տուրի շրջանակներում հյուրընկալվեց «Տոտենհեմին» և պարտվեց 0-1 հաշվով։

Հանդիպման միակ գոլը հեղինակեց Հարի Քեյնը՝ հանդիպման 49-րդ րոպեին։

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 64-րդ րոպեին՝ դաշտում տեղը զիջելով Ալեքսանդր Լակազետին։

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» 52 միավորով 3-րդն է: «Արսենալը» մնաց 45 միավորով և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Պրեմիեր լիգա. 27-րդ տուր.

«Տոտենհեմ» - «Արսենալ» 1-0

գոլը՝ Քեյն 49

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000