Որոնել
Արխիվ
09.02.2018  10:01

Փհենչհան-2018. Միքայել Միքայելյանը կտանի Հայաստանի դրոշը բացման արարողության ժամանակ

Այսօր Փհենչհանի «Օլիմպիական ստադիոնում» տեղի կունենա 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Խաղերի բացմանը Հայաստանի դրոշը կտանի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայկական պատվիրակության կազմում օլիմպիական շքերթին կմասնակցեն նաև պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմիպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի և լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը, և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի փետրվարի 9-ին, Երևանի ժամանակով 15:00-ին:

Փհենչհանի օլիմպիական խաղերում Հայաստանի թիմից առաջինը կմեկնարկի Կատյա Գալստյանը:

Ներկայացնում ենք մեր մարզիկների մրցելույթների ժամանակացույցը.

Կատյա Գալստյան - սպրինտ, փետրվարի 13, 12:30 (Երևանի ժամանակով)

Միքայել Միքայելյան - սպրինտ, փետրվարի 13, 13:05

Կատյա Գալստյան - 10 կմ ազատ ոճ, փետրվարի 15, 10:30

Միքայել Միքայելյան - 15 կմ ազատ ոճ, փետրվարի 16, 10:00

Աշոտ Կարապետյան - հսկա ոլորավայրէջք, փետրվարի 18, 05:15

Աշոտ Կարապետյան - հատուկ ոլորավայրէջք, փետրվարի 22, 05:15

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000