«Ֆլումինենսեի» սանը համալրեց «Ալաշկերտը» | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
08.02.2018  21:38

«Ֆլումինենսեի» սանը համալրեց «Ալաշկերտը»

«Ալաշկերտը» երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել բրազիլացի հենակետային կիսապաշտպան Օդաիլսոն Սիլվա Կոստա Ֆիլյոյի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

20-ամյա կիսապաշտպանը «Ալաշկերտի» գործընկեր-ակումբ «Ֆլումինենսեի» սան է, հանդես է եկել հանրահայտ «Գրեմիոյի» երիտասարդական թիմում, այնուհետև վարձավճարով խաղացել է «Դեսպորտիվո Բրազիլիա» և «Ֆերովիարիա» թիմերում:

Օդաիլսոնը հաջող փորձաշրջան է անցել «Ալաշկերտի» կազմում Բելեկում կայացած առաջին ուսումնամարզական հավաքի ընթացքում: 

- «Ալաշկերտ» տեղափոխությունը նոր մարտահրավեր է ինձ համար: Ցանկանում եմ հնարավորինս օգնել նոր թիմիս և առաջընթաց գրանցել,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Օդաիլսոնը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000