Որոնել
Արխիվ
Загрузка...
08.02.2018  15:46

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Դավիթ Մանոյանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

Երևանի  «Ալաշկերտը» 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Դավիթ Մանոյանի հետ, ով այսօր իր առաջին մարզումն է անցկացրել նոր թիմի կազմում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

27-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Նեա Սալամինան» էր: «Նեա Սալամինա» Մանոյանը տեղափոխվել էր մեկ այլ կիպրոսյան ակումբից` «Կարմիոտիսայից», որի կազմում անցկացրած 22 խաղերում նա դարձել էր 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Մինչև Կիպրոս տեղափոխվելը կրեատիվ կիսապաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Փյունիկում», որի կազմում 18 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ էր դարձել ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 108 հանդիպումներում: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրած 8 խաղերում Մանոյանը 1 գոլ է խփել, իսկ ազգային ընտրանու կազմում Դավիթն անցկացրել է 26 հանդիպում:

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 25 44
2 Ալաշկերտ
25 41
3 Բանանց
25 39
4 Գանձասար Կ
25 34
5 Փյունիկ
25 29
6
Արարատ
25 17
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511