Կրիստիան Կարամբյո. «Հուսով եմ՝ «Կապիտան» Մխիթարյանը կառաջնորդի Հայաստանի հավաքականի դեպի աշխարհի առաջնություն» | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
07.02.2018  18:58

Կրիստիան Կարամբյո. «Հուսով եմ՝ «Կապիտան» Մխիթարյանը կառաջնորդի Հայաստանի հավաքականի դեպի աշխարհի առաջնություն»

Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998թ.-ի աշխարհի չեմպիոն Կրիստիան Կարամբյոն այսօր Երևանում ներկայացրեց աշխարհի գավաթը, որը մեկ օրով բերվել է Հայաստան «Աշխարհի առաջնության գավաթի շրջագայության» շրջանակներում:

- Հաճելի է լինել այստեղ: 20 տարի առաջ ես պահեցի գլխավերևում այս գավաթը, և այդ ժամանակ Ֆրանսիայի հավաքականում իմ խաղընկերներն էին Ալեն Պողոսյանն ու Յուրի Ջորկաեֆը, ովքեր ազգությամբ հայ են: Շատ հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ բերել գավաթը, քանի որ դուք էլ արժանի եք դրան: Սա ֆուտբոլով զբաղվող ցանկացած երեխայի երազանքն է: Հուսով եմ՝ հավաքականի ավագ Մխիթարյանի օգնությամբ Հայաստանի հավաքականն էլ մյուս աշխարհի առաջնության ընտրական փուլում լավ հանդես կգա ու կխաղա աշխարհի առաջնությունում,- նշեց Կարամբյոն:

 

Ռաֆաել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000