Որոնել
Արխիվ
06.02.2018  23:16

Արտյոմ Խաչատուրովը և Կոնստանտին Մանդրիչենկոն փորձաշրջան կանցնեն «Լոռիում»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Արտյոմ Խաչատուրովը և Մոլդովայի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Կոնստանտին Մանդրիչենկոն այսօր ժամանել են Հայաստան և փորձաշրջան կանցնեն «Լոռիում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

ԱրտյոմԽաչատուրովը 25 տարեկան, ծնվել է Մոլդովայում: Կենտրոնական պաշտպանը 2013 թվականին Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է երկու ընկերական հանդիպման՝ Լյուքսեմբուրգի (1:1) և Ալբանիայի (0:2) ընտրանիների դեմ: Հանդես է եկել նաև Մոլդովայի Մ19 և Մ21 տարեկանների հավաքականներում: Մոլդովական «Շերիֆի» կազմում դարձել է երկրի եռակի չեմպիոն, գավաթակիր: 

Կոնստանտին Մանդրիչենկոն 26 տարեկան է, ծնվել է Մոլդովայում: 2009 - 2012 թթ. կիսապաշտպանը հանդես է եկել Մոլդովայի Մ21 տարեկանների հավաքականում: 2011 թվականին հանդես է եկել Երևանի «Միկայում», 2012-13 թթ.՝ Դիլիջանի «Իմպուլսում», 2013-14 թթ.՝ «Ուլիսում»: Մոլդովայում հանդես է եկել «Շերիֆում» և «Տիրասպոլում», որոնց կազմում դարձել է երկրի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, «Միկայի» հետ նվաճել է Հայաստանի գավաթը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000