Հայաստանի առաջնությունը նախատեսվածից շուտ կվերսկսվի
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության և Գավաթի խաղարկության խաղացանկերում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ:
Մասնավորապես, մարտի 24-ին և 27-ին Հայաստանի ազգային հավաքականը անցկացնելու է ընկերական հանդիպումներ համապատասխանաբար Էստոնիայի և Լիտվայի ընտրանիների հետ:
Այդ հանդիպումների անցկացման պատճառով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածը մեկնարկելու է փետրվարի 28-ին նախապես ծրագրված մարտի սկզբի փոխարեն: