Որոնել
Արխիվ
18.01.2018  13:06

Գեղասահք. Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրից հետո 14-րդն է (VIDEO)

Մոսկվայում մեկնարկել գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարի մեկնարկային օրը պայքարի մեջ մտավ մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը:

36 մարզիկների պայքարում 20-ամյա Հայրապետյանը զբաղեցրեց 14-րդ տեղը՝ իր կատարման համար ստանալով 69.49 միավոր: Առաջատարը իսպանացի Խավիեր Ֆերնանդեսն է՝ 103,82 միավորով:

Այսպիսով, Հայրապետյանը իրավունք ստացավ հանդես գալ նաև ազատ ծրագրով, որը տեղի կունենա հունվարի 19-ին: Հայրապետյանը հանդես կգա 3-րդ ենթախմբում, Երևանի ժամանակով ժամը 20:15-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000