Որոնել
Արխիվ
15.01.2018  17:59

Դահուկավազք. Հայաստանը Օլիմպիական խաղերին տղամարդկանց պայքարում կներկայացնի միայն Միքայել Միքայելյան

Դահուկավազքի Հայաստանի առաջնության ավարտից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է առաջնության արդյունքները:

- Մեզ ուրախացրին Աշոցքի դահուկորդները, որոնք հաջող հանդես եկան: Երիտասարդ մարզիկները սկսել են աճ գրանցել:

Այս պահի դրությամբ Սերգեյ Միքայելյանն ու Միքայել Միքայելյանն ունեն 100-ից ցածր միավոր (խմբ. դահուկային սպորտում նվազող համակարգ է): Վարկանիշային վերջին աղյուսակը հրապարակվելու է հունվարի 20-ին:  Միջազգային ֆեդերացիան՝ ՄՕԿ-ի հետ համատեղ ուղարկելու է երկրների քվոտաները: Մեր ֆեդերացիան կհրավիրի նախագահության արտահերթ նիստ և արդյունքները հաստատման կուղարկի ՀԱՕԿ:

Ցավոք, Սերգեյը վնասվածք ստացավ և չկարողացավ պահպանել դիրքը լավագույն 300 մարզիկների շարքում: Օլիմպիական խաղերին կմասնակցենք երկրորդ համարով, նա Միքայել Միքայելյանն է: Մեզ համար առաջինը մեր մարզիկների առողջությունն է:

Դահուկավազքում ակնկալում ենք մեկ տղայի և մեկ աղջկա մասնակցություն: Աղջկա ընտրության հարցում հաշվի ենք առնելու գրանցած լավագույն վարկանիշային միավորը և Հայաստանի առաջնության արդյունքները,- Գագիկ Սարգսյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000