Որոնել
Արխիվ
Загрузка...
09.01.2018  20:29

Ֆինանսական ճգնաժամ ըմբշամարտում. Ո՞վ է մեղավոր և ի՞նչ կարելի է անել

Dalma News կայքը անդրադարձել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում առկա խնդիրներին, որի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Ըմբշամարտի հավաքականի խնդիրների մասին Հայաստանի սպորտային հանրությունը նախընտրում է չխոսել, բայց այդ խնդիրները գոյություն ունեն, և քիչ չեն։ Սկզբի համար մի քանի փաստ։

Նախ և առաջ ըմբշամարտի Հայաստանի հավաքականների անդամները (ազատ ոճի և հունահռոմեական) 2017 թվականի սեպտեմբերից աշխատավարձ չեն ստանում։

Երկրորդը․ Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը հայ ըմբիշները մեկնել են սեփական հաշվին, իսկ ով ֆինանսական միջոցներ չի հայթայթել, չի մասնակցել առաջնությանը, ինչպես, օրինակ, Էդգար Խաչատրյանը։

Երրորդը․ առաջին անգամ վերջին տասնամյակում Հայաստանի հավաքականը չի անցկացրել արդեն ավանդական դարձած և դեկտեմբերին անցացվող ծաղկաձորյան հավաքը։ Այդ հավաքը անցկացնելու համար միջոցներ չեն եղել. պետք էր ընդամենը 5000 ԱՄՆ դոլլարին համարժեք ՀՀ դրամ։ Ստացվում է, որ արդեն մոտ կես տարի թիմը պարապուրդի է մատնված, իսկ հավաքների համար գումար չկա։

Ըմբշամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել Կարապետյանի հեռանալուց հետո սկսվեցին մի շարք խնդիրներ, որոնք մինչև օրս լուծված չեն։

Մեկ հիշեցում․ 1996 թվականից սկսած Հայաստանի հավաքականը Օլիմպիական խաղերում (2008 և 2012-ի դոպինգային բացահայտումներից հետո վերահաշվարկած) նվաճել է 14 մեդալ (2 ոսկե, 5 արծաթե և 7 բրոնզե)։ Այդ մեդլաներից ըմբիշներին բաժին է հասնում 2 ոսկե մեդալ, 3 արծաթե և 3 բրոնզե:

Այս պահին Հայաստանի հունահռոեմական ըմբշամարտի հավաքականը աշխարհում ուժեղագույներից մեկն է։ 2014-ին ԱԱ-ում 2 ոսկե մեդալ է նվաճել (մյուս հավաքականներից շատ), 2015-ին ՝ 1 ոսկե մեդալ, 2017-ին՝ նույնպես 2, իսկ Ռիոյի օլիմպիական խաղերում՝ 1 ոսկե և 1 արծաթե։ Արդար մրցավարության արդյունքում կարող էր 2 ոսկե մեդալ լինել։

Հայաստանի հավաքականում այսօր նվազագույնը համաշխարհային մակարդակի 4 ըմբիշ են հանդես գալիս՝ Արթուր Ալեքսանյան, Արսեն Ջուլֆալակյան, Միհրան Հարությունյան և Մաքսիմ Մանուկյան։ Եվ, առանց չափազանցնելու, լավագույն մարզիչներից մեկը՝ Լևոն Ջուլֆալակյանը։ Բայց համապատասխան մարմինները չեն կարողանում գումար տրամադրել նրանց աշխատավարձերի և հավաքների համար։ Համենայն դեպս, այս պահին։ Այլապես այդ մարմինները կարող են ինքնալիկվիդացվել անգործունեության ու անպետքության պատճառով։

Սամվել Կարապետյանի հրաժարականից հետո, ըմբշամարտի ֆեդերացիայի ադմինիստրատիվ մասը տեղափոխվեց Սպորտի նախարարության շենք։ Ֆեդերացիայի վերահսկումը վստահվեց սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանին։ Այդ ժամանակ հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ներկայացրեց ըմբիշների տարեկան պլանը՝ հունահռոմեական հավաքականի տարեկան ծախսերի բոլոր մանրամասնություններով։ Բացի այդ, կա նաև ազատ ոճի հավաքականը, երիտասարդական ու պատանեկան թիմերը։ Պետբյուջեից հատկացվող 220 մլն դրամը (մոտ 445 հազար ԱՄՆ դոլլար) չի բավարարում անգամ մեկ ձևի ծախսերին:

Եվ ահա գումարները վերջացան․ իսկ անհրաժեշտ գումարը, ինչպես տեսնում եք, գտնել չի հաջողվում։

Ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը։ Սկզբի համար պետք է սկսել խոսել խնդրի մասին։ Պետք է հասկանալ, թե որքան կարևոր է տվյալ մարզաձևի գոյությունը պետության համար։ Չկա խնդիր, որի մասին դեմոկրատ ու ազատ երկրում (բացառությամբ պետական գաղտնիքների) պետք է լռել։ Անգամ հաշվի չառնելով մարզիկների լռությունը, որոնց մեծամասնությունը off-reccord խոսակցությունների ժամանակ վրդովված պատմում են ստեղծված իրավիճակի մասին։ Հնարավոր է, հրապարակավ իրենց կարծիքը չեն ուզում ասել, քանի որ դա կարող է որակվել որպես Գագիկ Ծառուկյանի դեմ դեմարշ։

Կարելի է, իհարկե, այլ կերպ վարվել․ բոլոր մեղադրանքները փաթաթել նրանց վզին, ովքեր բարձրացնում են այս թեման՝ մեղադրելով նրանց անշնորհակալության և խաբեության մեջ։

Նման դեպք արդեն գրանցվել է «Կենտրոն» հեռուստանըկերությանը տրված հարցազրույցի ժամանակ, որտեղ Գագիկ Ծառուկյանի հետ բավականին սերտ կապեր ունեցող մարզիկներն ու մարզիչները վրդովվել էին ազատ ոճայինների գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի հեռանալու իրական պատճառների մասին մամուլում տարածված հայտարարություններից, և  փառաբանում էին ՀԱՕԿ նախագահին։

Անհասկանալի է մնում այն, թե ինչից էին պաշտպանում, որովհետև ոչ մի խելամիտ մարդ չի կարող պնդել, որ Ծառուկյանը պարտավոր է ֆինանսավորել բոլոր մարզաձևերը։ Բայց, եթե նա իր վրա է վերցրել դրա կարգավորումը, ու ինքն էլ խոստացել է անել դա, ապա չկատարված պարտավորությունները պետք չէ՞ քննարկել։ Թե՞ թեման պետք է լռեցնե՞լ, ու չնկատե՞լ խնդիրները։

Եթե այս տեմպերով շարունակվի, մեկ տարի անց կհայտնաբերվի, որ երբեմնի հավաքականից ոչինչ չի մնացել՝ մեդալներ միայն երազում կտեսնենք, իսկ ամենաուժեղ մարզիկները կցրվեն․ որոշները կավարտեն կարիերան, մի մասը հանդես կգա այլ երկրի դրոշի տակ, մյուսներն էլ՝ կշարունակեն դանդաղ շարժվել հոսանքի ուղղությամբ։

Կամ կարելի է հետևել Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանի օրինակին, պնդելով որ ամեն ինչ կարգին է։ Նա հենց այդպես էլ վարվել էր ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն Բադալյանի հեռանալու և ներկա իրավիճակի մասին Dalma news-ին տված հարցազրույցում։ Իսկ վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի արած հայտարարությունը Հայաստանում սպորտը մասսայական ու մոդայիկ դարձնելու մասին, ոչ մի կերպ չի համապատասխանում նախարարի և ՀԱՕԿ նախագահի գործողություններին։

Ի՞նչ մասսայական սպորտի զարգացման մասին է խոսքը, եթե չեն արվում էլեմենտար և ամենաանհրաժեշտ ծախսերը երկրի ոչ այդքան մեծաքանակ թոփ մարզիկների (միջազգային չափանիշներով) համար։

Եթե խնայելու մեծ ցանկություն կա, ապա ծայրահեղ դեպքում կարելի է լուծարել սպորտի նախարարությունը, առանց որի շատ լավ ապրում են աշխարհի շատ երկրներ։ Հատկապես, որ Հայաստանում այդ պետական կառույցը դարձել է ՀԱՕԿ-ի, մեծ հաշվով, անիմաստ ստորաբաժանում։

Նախարարությունը պահելու համար մեծ գումարներ են պահանջվում։ Օրինակ նախարարի աշխատավարձը ամսական կազմում է 793 հազար դրամ, առաջին տեղակալինը՝ 661 հազար դրամ, տեղակալինը՝ 562 հազար դրամ։ Սպորտի նախարարն ունի 3 տեղակալ, իսկ հունահռոմեական հավաքականի մեկ հավաքն արտերկրում արժի ընդհամենը 11 մլն դրամ։ Կարող եք վերցնել հաշվիչն ու տուրք տալ սեփական երևակայությանը։

Ըմբշամարտի համար հնարավոր է և անհարաժեշտ գումար գտնել, այն էլ՝ առանց առանձնակի դժվարության։ Անհրաժեշտ է միայն, որ համապատասխան մարդիկ ցանկանան։ Հայաստանում «Ամեն ինչ լավ է, բայց ոչնչի համար գումար չկա» սկզբունքը վաղուց թրենդային է պետական գործիչների շրջանում, բայց նույնիսկ այդ պարագայում ըմբշամարտը ֆինանսավորելը հնարավոր է, թեկուզ առանց սպորտի նախարարությունը լուծարելու։ Չնայած, եթե ինչ-որ մեկը որոշի լուծարել այն, ոչ ոք չի նկատի դրա բացակայությունը։ ՈՉ ՈՔ։

Նույնիսկ ամենափոքր ցանկության դեպքում խնդիրը կլուծվի։ Առավելագույն հաշվարկներով տարեկան 1-1,5 մլն ԱՄՆ դոլարը բավական է, որպեսզի բոլոր տարիքային խմբերի ազատ ոճային ու հունառոմեական հավաքականները ոչնչի կարիք չունենան և շարունակեն ամեն տարի ուրախացնել մեզ մեդալներով, Հայաստանի դրոշը բարձրացնելով՝ ոգևորելով ավելի շատ երիտասարդների սպորտով զբաղվել։

Դեռևս այս թեման լռեցվում է: Վերջերս կատարվեց լավագույն 10 մարզիկների մրցնակաբաշխությունը․ կենացներ, պաթետիկ ելույթներ և նվեր՝ մեքենա։ Все хорошо, прекрасная маркиза.

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 23 38
2 Ալաշկերտ
23 37
3 Բանանց
23 36
4 Գանձասար Կ
23 34
5 Փյունիկ
23 28
6
Արարատ
23 14
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511