Որոնել
Արխիվ
05.01.2018  16:37

«Ալաշկերտի» նախապատրաստական ծրագրերը

Հաստատվել են «Ալաշկերտի» ձմեռային նախապատրաստական ծրագրերը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Ամանորյա տոներից հետո մեր թիմը մարզումները կվերսկսի հունվարի 8-ին, իսկ արդեն հունվարի 10-ին «Ալաշկերտին» կմիանան բոլոր լեգիոներները:

Երևանում մարզումները կշարունակվեն մինչև հունվարի 25-ը: Այդ օրը «Ալաշկերտը» կմեկնի Բելեկ, որտեղ կանցկացնի առաջին 12-օրյա արտասահմանյան հավաքը: Բրազիլիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Թուրքիայում մեր թիմին կմիանան մի քանի բրազիլացի ֆուտբոլիստներ:

Նախապես պլանավորված էր, որ հունվարի 15-ից ալաշկերտցիները ուսումնամարզական հավաք կանցկացնեն Բրազիլիայում, սակայն նկատի ունենալով այդ ժամանակահատվածում Ռիո դե Ժանեյրոյում սպասվող չափազանց շոգ եղանակը (մինչև 40 աստիճան), որոշում է կայացվել հավաքն անցկացնել Բելեկում: Երկրորդ արտասահմանյան հավաքը նույնպես կկայանա Բելեկում` փետրվարի 10-ից 23-ը:

Ուսումնամարզական հավաքների ընթացքում «Ալաշկերտը» 3-ական ստուգողական հանդիպումներ կանցկացնի: Մրցակիցների վերաբերյալ տեղեկություն կհրապարակենք առաջիկայում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000