Որոնել
Արխիվ
05.01.2018  16:26

Վարդան Պողոսյան. «Կփորձեմ ամեն խաղում արդարացնել բոլոր սպասելիքները»

«Գանձասար-Կապանի» նորեկ, հարձակվող Վարդան Պողոսյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում պատմել իր տպավորությունների մասին:

- Շատ լավ տպավորություններ ունեմ։ Ուրախ եմ, որ վերադառնում եմ Հայաստան, «Գանձասար-Կապանը» շատ լավ թիմ է։ Գիտեմ, որ ակումբը պայքարում է չեմպիոնության համար։ Կարծում եմ, որ այս թիմն ունի այդ ներուժը չեմպիոն դառնալու համար:

- Բազմիցս խաղացել ես «Գանձասար-Կապանի» դեմ, ի՞նչ հիշողություններ են մնացել։

- «Գանձասարը» միշտ բարդ մրցակից է եղել։ Այս թիմի հետ խաղերը շատ դժվար են ստացվել մեզ համար, ոչ միշտ ենք կարողացել հաջողության հասնել։ Կարող եմ բնութագրել այս թիմի պաշտպաններին, որոնց հետ ես որպես հարձակվող ամենից շատն եմ առնչվել։ Բավականին լավ են խաղում երկրորդ հարկում, ուժային ֆուտբոլ են դավանում։ Կարծում եմ, որ ինձ մոտ կստացվի այս թիմում լավ խաղալը։

- Ի՞նչ նպատակներով ես միանում կապանյան թիմին։

- Ես թիմային ֆուտբոլիստ եմ, ուստի ունեմ ճիշտ նույն մտքերը, որն ունի ակումբը։ Նպատակս չեմպիոն դառնալն է։ Վստահ եմ, որ թիմում բոլորն էլ մեծ նվիրումով են գործում այդ նպատակը կյանքի կոչելու համար։ Ես էլ պետք է միանամ նրանց։

- Երկրպագուներին ի՞նչ կասես, նրանք ի՞նչ պետք է սպասեն քեզնից։

- Ես հարձակման գծի ֆուտբոլիստ եմ, ուստի սպասեք գոլերի ու գոլային փոխանցումների։ Ես կփորձեմ ամեն խաղում արդարացնել բոլոր սպասելիքները։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511