Որոնել
Արխիվ
31.12.2017  14:48

Շախմատ. Կայծակնային շախմատի ԱԱ. Արոնյանն զբաղեցրեց 5-րդ տեղը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: 

Տղամարդկանց մրցաշարում մասնակցում էին 6 հայ շախմատիստներ: Լավագույն արդյունքը ցույց տվեց Լևոն Արոնյանը, ով 21հնարավորից վաստակեց 14 միավոր ու կիսեց 4-5-րդ տեղերը չինացի Վան Հաոյի հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Արոնյանը 5-րդն էր: Տիգրան Լ. Պետրոսյանը 13.5 միավորով մրցաշարն ավարտեց 7-րդ տեղում: Մեր մյուս շախմատիստները ցույց տվեցին հետևյալ արդյունքները՝ Հրանտ Մելքումյան՝ 13 (15-րդ տեղ), Զավեն Անդրիասյան՝ 11.5 (43), Սերգեյ Մովսեսյան՝ 10.5 (74), Գաբրիել Սարգսյան՝ 9.5 (95):

Հաղթող դարձավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա)՝ 2 միավորով գերազանցելով Սերգեյ Կարյակինին (Ռուսաստան) և Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան)՝ 14-ական միավոր:

Կանանց առաջնությունում մասնակցեց 100 շախմատիստուհի՝  չորսը Հայաստանից: Նրանք ցույց տվեցին հետևյալ արդյունքները՝ Էլինա Դանիելյան՝ 13 միավոր (13-րդ տեղ), Լիլիթ Գալոյան՝ 10.5 (58), Լիլիթ Մկրտչյան՝ 10 (62), Մարիա Գևորգյան՝ 9.5 (71):

Չեմպիոն դարձավ վրացուհի Նանա Ձագնիձեն՝ 16.5 միավոր, երկրորդ տեղում Վալենտինա Գունինան էր (Ռուսաստան)՝ 16 միավոր, եռյակը եզրափակեց չինուհի Ցզյու Վենցյուն՝ 14 միավոր:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511