Որոնել
Արխիվ
31.12.2017  12:02

Սերիա Ա. «Նապոլին» ու «Յուվենթուսը» մեծացնում են առավելությունը (VIDEO)

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում հաղթանակներ տարան երկու առաջատարները՝ «Նապոլին» ու «Յուվենթուսը»:

ՆԵապոլցիները մրցակցի հարկի տակ Մարեկ Համշիկի խփած միակ գոլի շնորհիվ պարտության մատնեցին «Կրոտոնեին», իսկ թուրինցիները հյուրընակլվելիս 3-1 հաշվով հաղթեցին «Վերոնային»: Դուբլի հեղինակ դարձավ Պաուլո Դիբալան:

Առաջատարներին հետապնդող մյուս թիմերը չկարողացան հաղթանակ տանել: «Ինտերն» ու «Լացիոն» գոլազուրկ ոչ-ոքի խաղացին Միլանում, «Ռոման» 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Սասուոլոյի» հետ, նույն հաշվով ավարտվեց «Ֆիորենտինա» - «Միլան» հանդիպումը:

«Սամպդորիան» Ֆաբիո Կվալյարելայի դուբլի շնորհիվ հաղթեց ՍՊԱԼ-ին ու շարունակում է զբաղեցնել 6-րդ տեղը:

«Նապոլին» վաստակել է 48 միավոր, «Յուվեն» հետ է մնում մեկ միավորով: «Ինտերը» 41 միավորով երրորդն է, «Ռոման» ունի 39 միավոր, բայց մեկ խաղ պակաս է անցկացրել: «Լացիոն» ևս մեկ խաղ պակաս է անցկացրել և ունի 37 միավոր:

Սերիա Ա. 19-րդ տուր.

«Կրոտոնե» - «Նապոլի» 0-1

գոլը՝ Համշիկ 17

«Ֆիորենտինա» - «Միլան» 1-1

գոլերը՝ Սիմեոնե 71 - Չալխանօղլու 74

«Ատալանտա» - «Կալյարի» 1-2

գոլերը՝ Ա. Գոմես 90+2 - Պավոլետի 6, Պադոին 23

«Բենեվենտո» - «Կիևո» 1-0

գոլը՝ Կոդա 64

«Բոլոնիա» - «Ուդինեզե» 1-2

գոլերը՝ Դանիլո 27 (ի.գ.) - Վիդմեր 37, Լասանյա 48

«Ռոմա» - «Սասուոլո» 1-1

գոլերը՝ Պելեգրինի 31 - Միսիրոլի 78

«Սամպդորիա» - ՍՊԱԼ 2-0

գոլերը՝ Կվալյարելա 90+2 (11մ), 90+4

«Տորինո» - «Ջենոա» 0-0

«Ինտեր» - «Լացիո» 0-0

«Վերոնա» - «Յուվենթուս» 1-3

գոլերը՝ Կասերես 59 - Մատյուիդի 6, Դիբալա 72, 77

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511