Որոնել
Արխիվ
Загрузка...
31.12.2017  11:43

Պրեմիեր լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ հաղթել «Սաութհեմփթոնին», Մխիթարյանը մասնակցեց խաղին. այլ արդյունքներ (VIDEO)

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Մանեչսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Սաութհեմփթոնի» հետ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում ու փոխարինվեց 65-րդ րոպեին:

Օրվա մյուս խաղերում «Չելսին» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Սթոք Սիթիի» դարպասը, իսկ «Լիվերպուլը» 2-1 հաշվով հաղթեց «Լեսթերին»:

«Չելսին» վաստակեց 45 միավոր ու մեկ միավորով առաջ անցավ «Մանչեսթեր Յունայթեդից»՝ բարձանալով երկրորդ հորիզոնական: «Լիվերպուլը» 41 միավորով 4-րդն է:

Պրեմիեր լիգա. 21-րդ տուր.

«Բորնմութ» - «Էվերթոն» 2-1

գոլերը՝ Ֆրեյզեր 33, 88 - Գուայե 57

«Չելսի» - «Սթոք Սիթի» 5-0

գոլերը՝ Ռյուդիգեր 3, Դրինքուոթեր 9, Պեդրո 23, Վիլիան 73 (11մ), Ձապակոստա 88

«Հադրսֆիլդ» - «Բարնլի» 0-0

«Նյուքասլ» - «Բրայթոն» 0-0

«Լիվերպուլ» - «Սթոք Սիթի»2-1

գոլերը՝ Սալահ 52, 76 - Վարդի 3

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն» 0-0

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 15 30
2 Գանձասար Կ
15 24
3 Բանանց
15 22
4 Շիրակ
15 19
5 Փյունիկ
15 17
6
Արարատ
15 9
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511