Որոնել
Արխիվ
30.12.2017  12:21

Շախմատ. Կայծակնային շախմատի ԱԱ. Զավեն Անդրիասյանը եզրափակում է լավագույն տասնյակը

Դեկտեմբերի 29-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում մեկնարկել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Նախատեսած 21 տուրից խաղացվել է 11-ը:

Տղամարդկանց մեկնարկին հայտավորված է 138 շախմատիստ, այդ թվում Հայաստանի վեց ներկայացուցիչ: 11 տուրից հետո մեր շախմատիստները գրանցել են հետևայլ արդյունքները.

Զավեն Անդրիասյան՝ 7.5 միավոր (10-րդ տեղ), Սերգեյ Մովսեսյան, Տիգրան Պետրոսյան, Հրանտ Մելքումյան՝ 7-ական (25, 27, 31), Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան՝ 5.5-ական (68, 71):

Կանանց առաջնությանը մասնակցում է 100 շախմատիստուհի՝ չորսը Հայաստանից: 11 տուրից հետո մեր շախմատիստուհիներն ունեն հետևյալ արդյուքները.

Լիլիթ Մկրտչյան՝ 6.5 միավոր (27-րդ տեղ), Մարիա Գևորգյան, Էլինա Դանիելյան՝ 5.5-ական (49, 70), Լիլիթ Գալոյան՝ 4 (85):

Այսօր կկայանան 12-21-րդ տուրի պարտիաները:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511