Որոնել
Արխիվ
28.12.2017  16:53

Բասկետբոլ. Նիկշա Բավցևիչը ` տարվա լավագույն մարզիչ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հարցում էր անցկացրել` պարզելու 2017 թվականի լավագույն մարզչին, հաղորդում է մարզաձևի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հարցման արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը: Բավցևիչի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը անցկացրել է 8 պաշտոնական հանդիպում, որոնցից 4-ում տոնել է հաղթանակ:

2-րդ տեղում է Վահագն Հարությունյանը, ում գլխավորությամբ կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ կանանց մինչև 16 տարեկանների հավաքականը հռչակվել է Եվրոպայի առաջնության հաղթող:

Եռյակը եզրափակել է Հայաստանի մինչև 16 տարեկանների տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը: Վերջինիս գլխավորությամբ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության չեմպիոն:

Հարցմանը մասնակցել է 26 մարզական լրագրող:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511