Որոնել
Արխիվ
28.12.2017  15:26

Բասկետբոլ. Անդրանիկ Չրաբաշը՝ Հայաստանի տարվա լավագույն բասկետբոլիստ, Աննա Ասլանյանը՝ լավագույն բասկետբոլիստուհի

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հարցում էր անցկացրել` պարզելու 2017 թվականի լավագույն բասկետբոլիստին և բասկետբոլիստուհուն, հաղորդում է մարզաձևի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հարցման արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանի հավաքականի և Բելգիայի «Օկապի Աալսթար» ակումբի առաջատար խաղացող Անդրանիկ Չրաբաշը: 2-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականաի և Ստամբուլի «Բեշիքթաշի» խաղացող Ռայան Բոաթրայթը, իսկ լավագույն եռյակը կիսում են ԱՄՆ ուսանողական լիգայում հանդես եկող Արտյոմ Թավակալյանն ու Արկադի Մկրտիչյանը:

Լավագույն բասկետբոլիստուհի անվանակարգում առաջին տեղում է հայտնվել Աննա Ասլանյանը, ով Հայաստանի մինչև 16 և 18 տարեկանների հավաքականների կազմում փայլեց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում: 2-րդ տեղում է Ինգա Մանուչարյանը, իսկ եռյակը եզրափակում է Անի Հովհաննիսյանը:

Հարցմանը մասնակցել են 26 մարզական լրագրողներ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000