Որոնել
Արխիվ
28.12.2017  14:14

Daily Star. 10 ակումբ հետաքրքրված են Մխիթարյանի ծառայություններով

Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով 10 ակումբներ են հետաքրքրված, հաղորդում է Daily Star-ը:

28-ամյա կիսապաշտպանին ցանկանում են ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմը», «Արսենալը», «ՎԵսթ Հեմը», Լիվերպուլի «Էվերթոնը», իսպանական «Վալենսիան», «Սևիլյան» ու Մադրիդի «Ատլետիկոն», իտալական «Ինտերն» ու «Միլանը», Դորտմունդի «Բորուսսիան»:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը վերջին ամիսներին քիչ խաղաժամանակ է ստանում «Յունայթեդում» և մտադիր է փոխել ակումբը, իսկ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից, եթե լավ առաջարկ լինի:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511