Որոնել
Արխիվ
01.06.2011  12:10

Արազ Օզբիլիզը կխաղա Հայաստանի հավաքականի կազմում

Ինչպես հայտնի դարձավ ArmFootball.com-ի թղթակցին, Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը խոստացել է Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել օգոստոսի 10-ին Կաունասում կայանալիք Լիտվայի ընտրանու հետ ընկերական խաղին:

Ֆուտբոլիստի խոսքերով ինքը չի ցանկանում մասնակցել ԵՎՐՈ-2012-ի Ռուսաստանի հետ հանդիպմանը, քանի որ վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի շատ հանգստացել է, քան մարզվել:

Հայտնի  է դարձել նաև, որ թուրքական «Բուրսասպոր» ակումբի հետ, որը հետաքրքրված էր Արազի ծառայություններով, բանակցությունները ձախողվել են, և թուրքական կողմը արդեն մեկնել է Ամստերդամից` ամենայն հավանականությամբ չկարողանալով ընդհանուր հայտարարի գալ ակումբի կամ ֆուտբոլիստի հետ:


ArmFootball.com

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000