Որոնել
Արխիվ
Загрузка...
07.12.2017  01:59

Չեմպիոնների լիգա. H խումբ. «Ռեալը» հաղթեց «Բորուսսիային», «Տոտենհեմը»՝ ԱՊՈԵԼ-ին

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսսիային»: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը, իսկ մադրիդցիների կազմում իր հերթական (այս խաղարկությունում 9-րդ) գոլը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն:

Խմբի մյուս խաղում «Տոտենհեմը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց Կիպրոսի ԱՊՈԵԼ-ի դարպասը:

H խմբի հաղթող դարձավ «Տոտենհեմը»՝ վաստակած 16 միավորով, «Ռեալը» հետ մնաց 3 միավորով: «Բորուսսիան» և ԱՊՈԵԼ-ը վաստակեցին 2-ական միավոր: Գնդակի ավելի լավ տարբերության շնորհիվ գերմանական ակումբը զբաղեցրեց երրորդ տեղն ու պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայում:

Չեմպիոնների լիգա. H խումբ.

«Տոտենհեմ» - «ԱՊՈԵԼ» 3-0

գոլերը՝ Լյորենտե 20, Սոն 37, Ն՛Կուդու 80

«Ռեալ Մադրիդ» - «Բորուսսիա Դ» 3-2

գոլերը՝ Մայորալ 8, Ռոնալդու 12, Լուկաս 81 - Օբամեյանգ 43, 49

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 15 30
2 Գանձասար Կ
15 24
3 Բանանց
15 22
4 Շիրակ
15 19
5 Փյունիկ
15 17
6
Արարատ
15 9
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511