Չեմպիոնների լիգա. E խումբ. «Լիվերպուլը» ջախջախեց «Սպարտակին», «Սևիլյան» փլեյ-օֆի ուղեգիր նվաճեց | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
07.12.2017  01:41

Չեմպիոնների լիգա. E խումբ. «Լիվերպուլը» ջախջախեց «Սպարտակին», «Սևիլյան» փլեյ-օֆի ուղեգիր նվաճեց

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 7 անպատասխան գնդակ ուղարկեց Մոսկվայի «Սպարտակի» դարպասը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ֆելիպե Կոուտինյոն: «Լիվերպուլը» վաստակեց 12 միավոր ու հաղթեց E խմբում:

«Սևիլյան» մրցակցի հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Մարիբորի» հետ: Իսպանական թիմը ևս փլեյ-օֆի ուղեգիր նվաճեց: «Սպարտակը» զբաղեցրեց երրորդ տեղը ու պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայում:

Չեմպիոնների լիգա. E խումբ.

«Լիվերպուլ» - «Սպարտակ» 7-0

գոլերը՝ Կոուտինյո 4 (11մ), 15, 50, Ֆիրմինո 19, Մանե 47, 76, Սալահ 86

«Մարիբոր» - «Սևիլյա» 1-1

գոլերը՝ Տավարես 10, Գանսո 75

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511