Որոնել
Արխիվ
05.12.2017  13:33

Հոկեյի «Արարատ» ակումբը փոխանակվեց հաղթանակներով

Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում երկու հանդիպում անցկացրեց այդ երկրի մինչեւ 18 տարեկանների հավաքականի հետ, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Հայաստանցի հոկեյիստներն արդեն որերորդ անգամ հերթական մրցակցի հետ փոխանակվում են հաղթանակներով: Հյուրընկալվելիս «Արարատն» առաջին խաղի լրացուցիչ ժամանակում զիջեց 4:5 հաշվով, պատասխան խաղում առավելության հասավ՝ 3:0:

Քսանչորս խաղից հետո «Արարատը» 43 միավորով 14 թիմերի մեջ 7-րդն է:  

Հաջորդ հանդիպումներն «Արարատը» հյուրընկալվելիս կանցկացնի «Խիմիկ-2»-ի հետ դեկտեմբերի 9-ին եւ 10-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000