Որոնել
Արխիվ
Загрузка...
03.12.2017  19:55

Հայաստանի առաջնություն. 15-րդ տուր. «Բանանցը» վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց «Արարատից» (VIDEO)

Հայաստանի առաջնության 15-րդ տուրում «Բանանցը» մրցակցի հարկի տակ հանդիպեց «Արարատին»։ 

Առաջին կեսում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին. Գարեգին Կիրակոսյանի գոլին հյուրերը պատասխանեցին Ռումյան Հովսեփյանի դիպուկ հարվածով։ Ընդ որում, 0-0 հաշվի ժամանակ նույն Հովսեփյանը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը։ 

Երկրորդ կեսում այս նույն ֆուտբոլիստները ևս մեկական գնդակ խփեցին։ Այս անգամ Հովսեփյանն առաջ մղեց «Բանանցին», իսկ Կիրակոսյանը մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։ Սակայն մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին մրցավարը ևս մեկ 11 մետրանոց նշանակեց դաշտի տերերի դարպասին և այս անգամ գնդակին մոտեցավ Վալմերսոնը, ով խփեց հաղթական գնդակը՝ 3-2։

Այս հաղթանակի շնորհիվ «Բանանցը» վաստակեց 22 միավոր ու շարունակում է զբաղեցնել 3-րդ հորիզոնականը։ «Արարատը» 9 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Բարձրագույն խումբ. 15-րդ տուր.

«Արարատ» - «Բանանց» 2-3

գոլերը՝ Գ. Կիրակոսյան 17, 90+2 - Ռ. Հովսեփյան 32, 70, Վալմերսոն 90+4 (11մ)

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 15 30
2 Գանձասար Կ
15 24
3 Բանանց
15 22
4 Շիրակ
15 19
5 Փյունիկ
15 17
6
Արարատ
15 9
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511