Որոնել
Արխիվ
Загрузка...
02.12.2017  19:48

Հայաստանի առաջնություն. 15-րդ տուր. «Փյունիկը» դիտարժան խաղում հաղթանակ կորզեց «Շիրակից»

Հայաստանի առաջնության 15-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակին» ու հաղթեց 3-2 հաշվով:

«Փյունիկիցները» երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, երկու անգամ էլ հյուրերը կարողացան խփել պատասխան գնդակը: Առաջին կեսում Էրիկ Վարդանյանի խփած գոլին շիրակցիները պատասխանեցին Սալոմոն Ուդոյի դիպուկ հարվածով: Մինչ ընդմիջման գնալը Պետրոս Ավետիսյանը դիպուկ իրացրեց Արթուր Միրանյանի վաստակած 11 մետրանոցը: 67-րդ րոպեին նույն Ուդոն դուբլ ձևակերպեց:

81-րդ րոպեին դաշտից հեռացվեց «Շիրակի» պաշտպան Ռոբերտ Դարբինյանը, և մրցավարի ավելացրած ժամանակում Դիդիե Բորիս Կադիոն անկյունայինի փոխանցումից հետո գլխի հարվածով հաղթանակ պարգևեց «Փյունիկին»:

«Փյունիկը» վաստակեց 17 միավոր ու շարունակում է զբաղեցնել 5-րդ տեղը, սակայն 4-րդ տեղում ընթացող «Շիրակից» հետ է մնում արդեն 2 միավորով:

Բարձրագույն խումբ. 15-րդ տուր.

«Փյունիկ» - «Շիրակ» 3-2

գոլերը՝ Է. Վարդանյան 10, Պ. Ավետիսյան 37 (11մ), Կադիո 90+3 - Ուդո 13, 67

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 15 30
2 Գանձասար Կ
15 24
3 Բանանց
15 22
4 Շիրակ
15 19
5 Փյունիկ
15 17
6
Արարատ
15 9
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511