Որոնել
Արխիվ
Загрузка...
17.11.2017  16:35

Բասկետբոլ. Առաջիկա խաղերին հավաքականի մի քանի խաղացողների մասնակցությունը հարցականի տակ է

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է պատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի եւ Դանիայի հետ կայանալիք խաղերին:

Թիմն ամբողջական կազմով հավաքականի ճամբարում կլինի երկուշաբթի: Կան բասկետբոլիստներ, որոնք հանգստյան օրերին ակումբային խաղեր ունեն:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ կազմի հետ կապված լուրջ խնդիրներ կան. «Մոտ տասը խաղացողներ տարբեր պատճառներով չեն կարողանում միանալ մեզ:

Մասնավորապես ԱՄՆ-ում հանդես եկող բասկետբոլիստները, ինչը մեզ համար մեծ կորուստ է: Հարցականի տակ է Եվրոպայում խաղացող մի քանի բասկետբոլիստների՝ Քրիս Յանկու Օսկիյանի, Ռայան Բոաթրայթի, Մարսել Հովսեփյանի մասնակցությունը: Նրանց հարցը վերջնական պարզ կլինի երկուշաբթի:

Մեզ չի կարող օգնել նաեւ իրանահայ Վարդան Բիդրոսյանը: Վերջինս փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունի: Նույն պատճառով հնարավոր է թիմին չկարողանա միանալ Արագատ Աբրահամյանը:

Թիմի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը հրավիրել է նաեւ Հայաստանի Ա լիգայի առաջնությունում հանդես եկող բասկետբոլիստների: Ա լիգայի շնորհիվ հավաքականի մի շարք թեկնածուներ ստանում են խաղային պրակտիկա: Օրինակ՝ Գեորգի Պոդկոլզինը, Էդգար Բաբայանը, Նիկիտա Զախարովը, Արարատ Քոչինյանը, Դավիթ Խաչատրյանը եւ ուրիշներ»,- ասաց Արթուր Նազարյանը:

Օլիմպավանում երկօրյա մարզումներից հետո մեր ընտրանին կմեկնի Ալբանիա: Արթուր Նազարյանի խոսքով ալբանացիները հեշտ մրցակից չեն: «Ամռանն Ալբանիայի հետ երկու ընկերական հանդիպում ենք անցկացրել եւ երկուսում էլ հաղթել ենք:

Բայց, այդ ժամանակ մենք հանդես ենք եկել մարտական կազմով: Դանիան ավելի ուժեղ մրցակից է: Վերջին տարիներին նրանք լավ արդյունքներ են գրանցել»,- ասաց Արթուր Նազարյանը:

Հայաստանի հավաքականն Ալբանիային կհյուրընկալվի նոյեմբերի 23-ին, եւ երեք օր անց սեփական հարկի տակ կընդունի Դանիային:

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 15 30
2 Գանձասար Կ
15 24
3 Բանանց
15 22
4 Շիրակ
15 19
5 Փյունիկ
15 17
6
Արարատ
15 9
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511