Որոնել
Արխիվ
15.11.2017  16:35

Ազատ ոճի ըմբշամարտ. Աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը կներկայացնեն 4 ըմբիշներ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է նոյեմբերի 21-26-ը Լեհաստանում կայանալիք Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը թիմի կազմում ընդգրկել է Գևորգ Թադևոսյանին (57 կգ), Ղազար Համբարձումյանին (61 կգ), Խաչատուր Պապիկյանին և Հրայր Ալիխանյանին (74 կգ):

- Մեծահասակների հավաքականում հանդես գալուց առաջ Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը հիանալի մրցահարթակ է երիտասարդ մարզիկների համար: Տղաները լավ մարզավիճակում են: Հույս ունեմ հաջող հանդես կգան,- Հաբեթնակ Կուրղինյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000