Որոնել
Արխիվ
13.11.2017  20:51

Վարազդատ Հարոյան. «Գոլը նվիրում եմ կնոջս, ով առաջին անգամ էր մարզադաշտից հետևում իմ խաղին»

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մեկնաբանել է ընկերական խաղում Կիպրոսի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակն (3-2) ու իր խփած գոլը:

- Շատ ուրախ եմ, որ մի քանի անհաջող խաղերից հետո կարողացանք երկու հաղթանակ տանել, թեկուզ ընկերական խաղում: Հաղթանակը մնում է հաղթանակ: Ուրախ եմ գոլիս համար, ուզում եմ այն նվիրել կնոջս, ով առաջին անգամ էր հետևում խաղիս մարզադաշտից:

- Հանդիպման ընթացքում ավագի թևկապը կրեցիր: Զգացողություններդ:

- Մեծ պատիվ է հավաքականում ավագի թևկապ կրելը: Հավաքականում դա ուրիշ է, ակումբում՝ ուրիշ: Ակումբում շատ էի ավագի թևկապ կրել: Շատ մեծ պատիվ է ինձ համար:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511