Որոնել
Արխիվ
13.11.2017  20:25

Ռան Բեն Շիմոն. «Վրաստանի ու Հայաստանի, ինչպես նաև Կիպրոսի հավաքականները մակարդակներով մոտ են»

Կիպրոսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռան Բեն Շիմոնը մեկնաբանել է ընկերական խաղում Հայաստանի հավաքականից կրած պարտությունը (2-3):

- Երկրորդ կեսում Կիպրոսի հավաքականի խաղը փոխվեց: Արդյո՞ք թիմն ուժեղագույն կազմով չէր խաղում, թե՞ փոխարինումներ իրենց ազդեցությունն ուենցան:

- Ես չգիտեմ ինչ է երկրորդ կազմը: Ազգային հավաքականում չկա նման բաժանում: Առաջին կեսում շատ վատ խաղացինք, իսկական մղձավանջ էր: Երկրորդ կեսում փոփոխություններ արեցինք, ճիշտ հոգեբանությամբ մոտեցանք: Բայց, միևնույն է, ավելի լավ պետք է խաղայինք: Ինձ համար դա մտածելու տեղիք է տալիս:

- Հավաքականում, հիմնականում ազգային առաջնությունը ներկայացնող ֆուտբոլիստներն են, իսկ առաջնությունում տոն են տալիս լեգիոներները: Դա չի խանգարու՞մ ազգային թիմի առաջխաղացմանը:

- Ոչ, լավ ֆուտբոլիստներն իրենց ճանապարհը կարող են գտնել ու իրենց տեղն ամրագրել թիմում: Ներում բեկում չկա, կապ չունի՝ լեգիոներ է, թե տեղացի: Այսօր, տեսաք, առաջին կեսում լավ չխաղացինք, իսկ երկրորդ կեսում բարելավեցինք խաղը: Այս ընկերական խաղերը շատ լավ առիթ են նման խնդիրները վեր հանելու և լուծումներ գտնելու համար:

- Թիմի խաղում այնուամենայնիվ, լավ դրվագներ եղան: Արդյո՞ք դրանք պայմանավորված են ֆուտբոլիստների որակի հետ:

- Ես երբեք չեմ խոսում ֆուտբոլիստների մասին խաղից հետո: Կգնանք Կիպրոս, կվերլուծենք բոլորի խաղը, կորոշենք, ով կարող է խաղալ հավաքականում, ով՝ ոչ: Հիմա ես կարող եմ միայն ազգային հավաքականի հոգեբանության մասին խոսել: Այս ընկերական խաղերի ժամանակ կարող ենք տեսնել, թե ով է ճիշտ տրամադրվածությամբ մոտենում հավաքականի խաղերին, ով է ցանկանում ամբողջությամբ նվիրվել խաղերին իր հվաքականի համար:

- Երեք օր առաջ խաղացել էիք Վրաստանի հավաքականի հետ: Կարո՞ղ եք համեմատել այդ երկու հավաքականները:

- Հավատում եմ, որ Վրաստանի ու Հայաստանի, ինչպես նաև Կիպրոսի հավաքականները մակարդակներով մոտ են: Այս խաղում ավելի լավ հանդես եկանք, քան Վրաստանի հավաքականի հետ խաղում: Այն թիմը, որը ճիշտ կմոտենա խաղին, ճիշտ կտրամադրվի, քիչ նվերներ կանի մրցակիցներին, նա էլ կհաղթի: Մեզ համար սրանք լավ դաս էին: Մենք պետք է սովորենք հաղթել նման հանդիպումներում՝ արտագնա խաղերում, այդ պատճառով այս ընկերական խաղերը շատ օգտակար են:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 12 26
2 Գանձասար Կ
12 19
3 Շիրակ
12 18
4 Բանանց
12 17
5 Փյունիկ
12 8
6
Արարատ
12 6
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511