Որոնել
Արխիվ
13.11.2017  20:10

Արթուր Պետրոսյանը՝ Կիպրոսի հետ հանդիպման մասին

Հայաստանի հավաքականի գկխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մեկնաբանել է ընկերական խաղում Կիպրոսի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը (3-2):

- Ինչ ծրագրել էինք, ըստ իս, ստացվեց: Դուր չեկավ գոլայն պահերի իրացումը: Կարող էինք արդեն առաջին կեսում խաղը վերջացնել: Պաշտպանությունում փոփոխություններ էինք արել, ըստ իս լավ էր: Ճիշտ է, երկու գոլ ենք բաց թողել, բայց ստանդարտներից: 

- երկու խաղերում ստանդարտներից շատ գոլեր խփեցինք: Ի՞նչի հետևանքն էր:

- Շատ ենք աշխատում ստանդարտների վրա: Կարծում եմ՝ տղաներն էլ դաշտում իրենց գործը լավ են կատարում:

- Երկու խաղերի արդյունքներով տեսա՞ք այն, ինչ ուզում էիք:

- Խաղային մասով՝ շատ լավ պահեր ունեինք երկու խաղերում էլ: Կոմբինացիոն խաղը ստացվում էր, մեկ-երկու հպումով, արագ տեղաշարժերով: Կիպրոսի հետ խաղում ավելի շատ պահեր ունեցանք: Կարելի է ասել, ճիշտ ճանապարհին ենք: Նորեկներն այս պահի դրությամբ, արդարացրին իրենց վրա դրված հույսերը:

- Երկու խաղերում էլ երկրորդ կեսում անցաք 5 պաշտպաններով սխեմային: Ի՞նչն էր պատճառը:

- Լինելու են խաղեր, երբ կարող է հաղթենք մեկ գնդակի առավելությամբ: Սա էլ մեզ համար փորձարկում էր, որպեսզի կարողանանք, պաշտպանությունն ուժեղացնելով պահպանենք հաղթական հաշիվը:

- Ի՞նչու դարպասապահի գծում փորձարկումներ չեղան:

- Արման Մելիքսեթյանն առաջին անգամ էր հավաքականում, Մանուկյան գոռը էլի էր հրավիրել: Այսպես ասեմ՝ չհամոզեցին: Ավելի շատ հոգեբանական առումով: Այլապես նախատեսել էինք: Արսեն Բեգլարյանը երկու խաղում էլ լավ խաղաց՝ բացառությամբ վերջին գոլի: Այսօրվա դրությամբ Արսենը առաջին համարն է: Բայց դա չի նշանակում, որ հիմնական կազմում տեղը ապահոված է:

- Երկրպագուները երկու խաղերում լռության ակցիա էին կազմակերպել: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

- Շատ վատ: Դժվար պահեր էլ են լինում: Եթե երկրպագում ես, պետք է թիմի կողքին լինես: Լռությունը լռությունը, բայց նախորդ խաղում սուլում էին ֆուտբոլիստներին: 

- Մարզչական կազմում փոփոխություններ սպասվու՞մ են:

- Ոչ:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 12 26
2 Գանձասար Կ
12 19
3 Շիրակ
12 18
4 Բանանց
12 17
5 Փյունիկ
12 8
6
Արարատ
12 6
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511