Որոնել
Արխիվ
Загрузка...
12.11.2017  11:00

Ուղիղ 45 տարի առաջ այս օրը Զանազանյանի գոլն Արարատին հաղթանակ պարգևեց Մոսկվայի «Դինամոյի» դեմ խաղում

Ուղիղ 45 տարի առաջ այս օրը, 1972թ. նոյեմբերի 12-ին Երևանի «Արարատը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Դինամոյին»:

Հաղթական գոլը խփել է Հովհանես Զանազանյանը:

Նշենք, որ ԽՍՀՄ-1972-ը մեր թիմն ավարտել է 4-րդ տեղով, իսկ Զանազանյանը 13 գոլով դարձել է թիմի լավագույն ռմբարկու:

«Դինամո» (Մոսկվա) - «Արարատ» (Երևան) 0:1 (0:0)

Գոլը` Զանազանյան 54

1972թ. նոյեմբերի 12. Մոսկվա. «Դինամո» մարզադաշտ. Ամպամած. 6 աստիճան. 15000 հանդիսական.

«Դինամո». Պիլգույ, Բասալաև, Դոլմատով, Զիկով (Ա.), Դոլբոնասով, Սաբո, Էշտրեկով, Յակուբիկ (Նիկուլին, 55), Կոզլով, Մախովիկով, Եվրյուժիխին (Բայդաչնիյ, 46):

«Արարատ». Աբրահամյան, Գևորգյան, Հարությունյան, Սարգսյան, Մեսրոպյան (Ա.), Պետրոսյան, Մարտիրոսյան, Իշտոյան, Անդրեասյան, Զանազանյան, Ղազարյան:

Զգուշացումներ. Սաբո 2

Մրցավարներ. Ֆարդման, Կրավչենկո, Մոչալին:

 Զանազանյանի պատմությունն այն մասին, թե ինչպես «Արարատը» հիասթափեցրեց Լև Յաշինին:

1972թ, մրցաշրջանի վերջում մենք եկանք Մոսկվա, «Դինամոյի» հետ խաղալու: Արդեն խոր աշուն էր և եղանակը սարսափելի էր: Ձյուն, սառնամանիք, խաղադաշտում` սահադաշտ: Խաղից առաջ, ես, որպես թիմի ավագ գնում էի արձանագրություն ստորագրելու և հանդիպեցի լեգենդար դարպասապահ Լև Իվանովիչ Յաշինին: Նա այդ ժամանակ «Դինամոյի» ղեկավարն էր: Յաշինն ինձ լավ վերաբերմունք ցույց տվեց:

-Դե ինչպե՞ս են ձեր գործերը Հովհանես: Պատրա՞ստ եք:

-Լև Իվանովիչ, հիմա դուք շոու կտեսնեք:

-Ի՞նչ շոու, Հովհանես:

-Հոկեյ սառույցի վրա «Արարատի» կատարմամբ:

Եվ մենք, չնայած եղանակին, 1:0 հաշվով հաղթեցինք «Դինամոյին»: Խաղից հետո ես մտա նրա մոտ:

-Կներեք Լև Իվանովիչ: Մենք սառույցի վրա չենք կարողանում խաղալ: Միամիտ հաղթեցինք: Չէինք ցանկանում ձեզ հիասթափեցնել:


ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 15 30
2 Գանձասար Կ
15 24
3 Բանանց
15 22
4 Շիրակ
15 19
5 Փյունիկ
15 17
6
Արարատ
15 9
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511