Որոնել
Արխիվ
Загрузка...
11.11.2017  23:40

Հայաստանի Մ19 հավաքականը գոլառատ ոչ-ոքի խաղաց Շոտլանդիայի հետ (VIDEO)

Լյուքսեմբուրգում շարունակվում է մինչև 19 տարեկանների 2018 թ. առաջնության ընտրական փուլի երրորդ խմբի մրցաշարը:

Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3-3 հաշվով ոչ-ոքի խաղաց Շոտլանդիայի հավաքականի հետ: Ընդ որում, մեր ընտրանին երկու անգամ առջևում էր հաշվի մեջ շնորհիվ Վահան Բիչախչյանի դուբլի, սակայն 2-1 հաշվի ժամանակ՝ 5 րոպեի ընթացքում շոտլանդացիները երկու անգամ 11 մետրանոցի իրավուքն ստացան ու 69-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Հայաստանի հավաքականին 80-րդ րոպեին Կարեն Մելքոնյանի գոլի շնորհիվ հաջողվեց հավասարեցնել հաշիվը, բայց ավելին անել չստացվեց:

Երկու տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի մեկ միավոր: Հաջորդ փուլ դուրս գալու համար վերջին տուրում Հայաստանի հավաքականը պետք է հնարավորինս խոշոր հաշվով հաղթի Լյուքսեմբուրգի հավաքականին և հույս ունենա, որ զուգահեռ խաղում Շոտլանդիան կպարտվի Չեխիային:


ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 24 41
2 Բանանց
24 39
3 Ալաշկերտ
24 38
4 Գանձասար Կ
24 34
5 Փյունիկ
24 29
6
Արարատ
24 14
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511