Հոկեյ. Մանուկյանն ու Փոլադյանը դուբլի հեղինակ են դարձել OHL-ի հավաքականի հետ
խաղում
Հոկեյի Ռուսաստանի երիտասարդական հավաքականը Կանադայի հետ սուպերսերիայի շրջանակներում անցկացրել է երրորդ հանդիպումն ու 5-2 հաշվով հաղթել OHL-ի հավաքականին:
Հաղթող թիմի կազմում դուբլ են ձևակերպել Արտյոմ Մանուկյանն (16 ու 29-րդ րոպեներ) և Ալեքսեյ Փոլադյանը (36 ու 59-րդ րոպեների):
Ավելացնենք, որ սուպերսերիայի առաջին խաղում Ռուսաստանի հավաքականը 0-7 հաշվով պարտվել էր WHL-ի հավաքականին, իսկ նույն թիմի հետ երկրորդ խաղում հաղթել էր 4-3 հաշվով: