Որոնել
Արխիվ
09.11.2017  20:36

Արթուր Պետրոսյանը՝ հավաքականում իր ապագայի ու Բելառուսի հետ հանդիպման մասին

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մեկնաբանել է Բելառուսի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը (4-1):

- Ամենակարևորը մեզ համար փորձարկումներն էին, որպեսզի տեսնենք նորեկներին: 50-50 էր կազմը՝ Հայաստանի առաջնությունից և լեգիոներներից: Կարևոր էր նրանց տեսնել միջազգային խաղում: Ինձ թվում է՝ վատ չստացվեց:

- Արդեն պա՞րզ է ձեր ապագան հավաքականում:

- Այս խաղի հետ իմ ապագան ոչ մի կապ չուներ, արդեն որոշված էր: Երկարաձգելու ենք պայմանագիրը երկու տարով, հետո կերևա:

- Ըստ էության թիմի կազմում երկու նորեկ կար: Արդյո՞ք դա նշանակում է, որ մեր ֆուտբոլում ռեզերվ չկա:

- Ռումյան Հովսեփյանն էլ երկար ժամանակ չէր հրավիրվել: Կիպրոսի հետ խաղում ուրիշներ էլ կլինեն: Կաշխատենք, որպեսզի ավելի շատ նորեկներ ներգրավենք: Իհարկե, այս պահին 40-50 ֆուտբոլիստների ցուցակ չունենք:

- Ի՞նչ նպատակ է դված թիմի առաջ մյուս շրջափուլից առաջ:

- Բոլորդ էլ գիտեք՝ առաջին նպատակը ազգերի լիգայում լավ հանդես գալն է: 2018թ.-ի աշնանը խմբային խաղերն են լինելու: Առաջնային խնդիրը խմբային փուլը հաղթահարելն է:

- Կնշե՞ք թե ինչ ֆուտբոլիստներ են Ձեր նշանառության տակ:

- Այսօր անուններ չեմ ուզում նշել: Այս պահին կան երկու ֆուտբոլիստ, որոնց ցանկանում եմ անձամբ այցելել, դիտել նրանց խաղերը, խոսել հավաքականի մասին:

- Ի՞նչ կասեք Էրիկ Վարդանյանի ու Հայկ Իշխանյանի խաղի մասին:

- Այս պահին իրենցից ինչ սպասում էինք, ցույց տվեցին: Բայց սա մի խաղ էր, ոչինչ չի նշանակում: Պետք է ավելացնեն Հայաստանի առաջնությունում: Եթե առաջնությունում մի խաղ լավ ես խաղում, հետո 5 խաղ ձախողում, դա մեզ ոչինչ չի տա: Կուզենամ, որ նրանք ավելացնեն, ավելի մեծ ներուժ ունեն: 

- Գեղամ Ղադիմյանին փորձարկեցիք ձախ պաշտպանի դիրքում:

- Այս խաղերը հենց դրա համար են շատ լավ, որ կարող ենք փորձարկումներ անել: Պատանի ժամանակ խաղացել է այս դիրքում: Կային դիրքային սխալներ, կային բաներ, որոնք չստացվեցին: Գոհ եմ իր խաղից: Դա պետք է ավելացնի մրցակցությունը այս դիրքում: Լևոն Հայրապետյանը երկու ամիս է վնասվածք ունի, Դաղբաշյանը թիմում ոչ միշտ է խաղում: Եթե լինի մրցակցություն, մակարդակն էլ կավելանա:

- Նման մակարդակի թիմերի հետ հանդիպումները հավաքականի զարգացմանը չի խանգարի՞:

- Նշեցի, որ մեր նպատակը ազգերի լիգայում լավ հանդես գալն է: Սա մեր մակարդակն է, մեր մակարդակի թիմեր են: Իհարկե, ցանկություն ունենք ավելի բարձր մակարդակով թիմերի հետ խաղալ, ամեն ինչ կանենք, որ մյուս ժամանակահատվածներում ևս 4 խաղ կազմակերպել: Բանակցություններ գնում են նաև ավելի բարձրակարգ թիմերի հետ խաղալու համար, բայց այս պահին մենք պատրաստվում ենք ազգերի լիգայում խաղալուն:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 12 26
2 Գանձասար Կ
12 19
3 Շիրակ
12 18
4 Բանանց
12 17
5 Փյունիկ
12 8
6
Արարատ
12 6
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511