Որոնել
Արխիվ
09.11.2017  20:14

Իգոր Կրիուշենկո. «Տղաներին հարցրի, ասեցին՝ խախտում չկար»

Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Կրիուշենկոն մեկնաբանել է Հայաստանի հավաքականից կրած պարտությունը (1-4):

- 0-0 հաշվի ժամանակ լավ պահեր ունեցանք, որոնք պետք է իրացնեինք, բայց կատարողականկ վարպետությունը չհերիքեց: Գոլեր բաց թողեցինք ստանդարտներից՝ 11 մետրանոց, անկյունային, մի գոլն էլ հեռվից հարված էր: Կուզենայի, որ ավելի տրամադրված խաղար թիմը: Նայեցինք այն ֆուտբոլիստներին, ովքեր նոր էին հրավիրվել հավաքական: 

- Առաջին գոլը կոտրեց թիմին: Կա՞ր 11 մետրանոց:

- Չեմ ուզում մեկնաբանել մրցավարի որոշումը: Տղաներին հարցրի՝ ասեցին՝ չկար խախտում: Երկու անգամ դարպասապահը հետ մղեց, բայց միևնույն է, բաց թողեցինք: Հնարավոր է՝ այդ գոլը ինչ-որ կերպ կոտրեց թիմին: Կարող եմ գնահատել միայն առանձին ֆուտբոլիստների տրամադրվածությունը: Որոշ ֆուտբոլիստների խաղից դժգոհ եմ: Պայքարից չէին խուսափում, դեղին քարտեր էլ եղան:

- Այսօրվա կազմը ավելի շատ ապագայի համա՞ր է:

- Արդեն ասացի, որ տղաներից մի քանիսն ընդհանրապես առաջին հանդիպումն էին անցկացնում թիմի կազմում: Հիմնական կազմի ֆուտբոլիստների մեծ մասը, որոնց վրա հենվում եմ, այսօր բացակայում էին:

- Ի՞նչ կասեք Հայաստանի հավաքականի մասին: Ունա՞կ է պայքարել մյուս ցիկլում:

- Այսօրվա խաղով դժվար է ասել, մենք էլ մարտական կազմով չէինք: Խաղում էր, լավ էր վերահսկում գնդակը, տեխնիկապես ուժեղ ֆուտբոլւստներ կան: Այդքանը կարող եմ ասել:

- Մխիթարյանին վնասազերծեց չհաջողվեց...

- Ուշադրություն էինք դարձրել Մխիթարյանին, Մարկոսին, հենակետայինները պետք է հսկեին նրանց, կենտրոնական պաշտպաններից մեկն էլ ապահովագրեր նրանց: Երկրորդ գոլի ժամանակ պատ խաղարկեցին, այն ֆուտբոլիստը, ով պետք է գնար Մխիթարյանի հետևից, մնաց տեղում:

- Ինչպե՞ս բացատրել Բելառուսի հավաքականի ձախողումը ընտրական փուլում: Չէ որ նույնիսկ բազային թիմ ունեք՝ հանձնիս ԲԱՏԷ-ի:

- Բացի ԲԱՏԷ-ից կան նաև լեգիոներներ: Մյուս կողմից, երևի, ոչ միշտ էի նույն ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստներին հրավիրում, կարծում էի՝ կան ֆուտբոլիստներ, ովքեր մակարդակով կարող են մրցակցել: Ձախողվեցինք, քանի որ շատ սխալներ գործեցինք: Շատ քիչ գոլեր ենք խփում: Այսօր էլ՝ շատ պահեր ունեցանք, բայց դրանց իրագործման մակարդակը ցածր է: Նայում ենք երիտասարդներին, որպեսզի տեսնենք, թե ով կարող է ուժեղացնել հավաքականը: Փորձում ենք ներուժ գտնել, օգտագործել:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 13 27
2 Գանձասար Կ
13 20
3 Շիրակ
13 19
4 Բանանց
13 18
5 Փյունիկ
13 11
6
Արարատ
13 6
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511