Որոնել
Արխիվ
09.11.2017  19:51

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Բելառուսին (VIDEO)

Հայաստանի հավաքականը Երևանում կայացած ընկերական խաղում սեփական հարկի տակ ընդունեց Բելառուսին և հաղթեց 4-1 հաշվով:

Առաջին կեսի վերջնամասում մրցավարը 11 մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին: Հենրիխ Մխիթարյանի հարվածը հետ մղեց դարպասապահ Գուտորը, սակայն վրա հասած Արաս Օզբիլիզը բացեց հաշիվը: Ընդմիջման գնալուց մեկ րոպե առաջ Մխիթարյանի գեղեցիկ կոմբինացիայից հետո կրկնապատկեց առավելությունը:

Երկրորդ կեսում նախ Ռումյան Հովսեփյանը գոլի հեղինակ դարձավ անկյունայինի խաղարկումից հետո, այնուհետև Անտոն Սարոկան կրճատեց հաշվի տարբերությունը: Վերջնամասում հավաքականում իր նորամուտը նշող Էրիկ Վարդանյանը հիանալի հարվածով հաստատեց վերջնահաշիվը:

Ավելացնենք, որ նոյեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 25 44
2 Ալաշկերտ
25 41
3 Բանանց
25 39
4 Գանձասար Կ
25 34
5 Փյունիկ
25 29
6
Արարատ
25 17
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511