Որոնել
Արխիվ
19.10.2017  00:38

Չեմպիոնների լիգա. C խումբ. «Չելսին» ու «Ռոման» գոլառատ ոչ-ոքի խաղացին (VIDEO)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Չելսին» Լոնդոնում ընդունեց «Ռոմային»:

Դաշտի տերերը առաջին կեսում երկու գնդակի առավելություն ստացան Դավիդ Լուիզի և Էդեն Ազարի գոլերի շնորհիվ: Առաջին կեսի վերնամասում Ալեքսանդ Կոլարովը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ երկրորդ կեսում Էդին Ջեկոն դուբլ ձևակերպեց ու առաջ մղեց հռոմեացիներին: Սակայն 75-րդ րոպեին իր երկրորդ գոլը խփեց նաև Ազարը՝ փրկելով թիմին պարտությունից՝ 3-3:

«Չելսին» գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 7 միավորով: «Ռոման» ունի 5 միավոր ու երկրորդ տեղում է:

Չեմպիոնների լիգա. C խումբ.

«Չելսի» - «Ռոմա» 3-3

գոլերը՝ Լուիզ 11, Ազար 37, 75 - Կոլարով 40, Ջեկո 64, 70

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000