Որոնել
Արխիվ
Загрузка...
12.10.2017  19:12

Դմիտրի Յաշին. «Լուրջ ենք մոտենում յուրաքանչյուր խաղին, անկախ նրանից՝ գավաթային հանդիպում է, թե առաջնության»

«Գանձասար-Կապանի» պաշտպան Դմիտրի Յաշինը, ով «Ավան Ակադեմիայի» հետ հանդիպման (0-4) երկրորդ խաղակեսում դարձավ գոլի հեղինակ, խաղից հետո կիսվել է իր տպավորությունների, գոլի, խոսել առաջիկա մրցակցի ու գավաթային հանդիպումներում իրենց շանսերի մասին: 

- Լավ խաղ էր: Ապրեն տղաները, որ հաղթեցինք: Լավ էր, որ առաջին գոլն այդքան արագ խփեցինք: Առիթից օգտվելով, ցանկանում եմ շնորհավորել մեր դարպասապահ Գևորգ Կասպարովին՝ 150-րդ «չոր» խաղն անցկացնելու կապակցությամբ. չէ՞ որ նա լեգենդ է: Ապրեն բոլորը, ամեն ինչ լավ է:

- Գոլի մասին ի՞նչ կասեք:

- Ուղղակի վաղուց էի ցանկանում ինքս գոլ խփել և այն, որ ամեն խաղում էլ լինում են պահեր, բայց չէր ստացվում, որ ինքս հեղինակեի գոլ: Այսօր, վերջապես, ես արեցի դա:

- Գո՞հ եք Ձեր խաղից:

- Այո՛, գոհ եմ, քանի որ մենք գոլ բաց չթողեցինք և լավ հաշվով հաղթեցինք: Ապրեն բոլոր տղաները: Շնորհակալ եմ թե՛ նրանց և թե՛ երկրպագուներին:

- Ձեր շանսերը գավաթային հանդիպումներում...

- Մենք բավական լուրջ ենք մոտենում յուրաքանչյուր խաղին, անկախ նրանից՝ գավաթային հանդիպում է, թե առաջնության, դրա համար էլ միևնույնն է, մենք պատրաստվում ենք շատ լուրջ կերպով:

- Գավաթի կիսաեզրափակիչ փուլում մրցելու եք «Բանանցի» հետ. ի՞նչ կասեք այդ մասին:

- Առաջնության շրջանակներում նրանց հետ խաղացինք 1-1 հաշվով՝ բաց թողնելով հաղթանակը, դրա համար էլ, նորից եմ կրկնում՝ շատ լուրջ ենք պատրաստվում ու կարևոր չէ, թե ով է մեր մրցակիցը: Մենք գիտենք, որ «Բանանցը» լավ թիմ է, որի կազմում բավական լավ ֆուտբոլիստներ կան ու նրանց նկատմամբ նույնպես լրջությամբ ենք տրամադրված և կանենք ամեն հնարավոր բան նրանց հետ խաղում:

 

Նելլի ՍԱՐԳՍՅԱՆ

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 15 30
2 Գանձասար Կ
15 24
3 Բանանց
15 22
4 Շիրակ
15 19
5 Փյունիկ
15 17
6
Արարատ
15 9
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511