Որոնել
Արխիվ
Загрузка...
12.10.2017  16:31

Հակոբ Սերոբյան. «Մեր մարմնամարզիկները լավագույն կատարումներով հանդես եկան աշխարհի առաջնությունում»

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է աշխարհի առաջնությունում հայ մարմնամարզիկների գրանցած արդյունքների մասին: Մարզչի կարծիքով՝ և´ Արթուր Դավթյանը, և´ Հարություն Մերդինյանը լավագույն կերպով են կատարել իրենց առջեւ դրված խնդիրը.

«Երկուսն էլ եզրափակչում ավելի լավ մասնակցեցին: Իմ սպասելիքներն արդարացան: Արթուրը մոտ մեկ միավոր ավելի վաստակեց եւ երկու հորիզոնականով բարելավեց իր տեղը որակավորման փուլի հետ համեմատած:

Դավթյանի վարժությունները պետք է բարդացնենք, սակայն, նոր տարրեր սովորեցնելու համար դեռեւս պայմաններ չունենք: Ափսոսում եմ, որ հենացատկերում երկրորդ ցատկով զիջում է: Արթուրին օգնում են իր մաքուր կատարումները: Նա մեծ պոտենցիալ ունի, դա աշխարհում բոլորն են տեսնում:

Այս առաջնությունում Հարություն Մերդինյանն ինձ շատ ուրախացրեց ինձ: Շատ գոհ եմ, որ նա իր բարձր վարպետության շնորհիվ որակավորման փուլում խուսափեց կոպիտ սխալից, իսկ եզրափակչում արեց իր լավագույն կատարումը: Եզրափակչում Հարությունի վարժությունը չբարդացրինք, զգացինք, որ դրա կարիքը չկա»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հակոբ Սերոբյանը:

Աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը բազմամարտում զբաղեցրել էր 13-րդը հորիզոնականը, իսկ Հարություն Մերդինյանը՝ 5-րդը նժույգթափերում:

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 15 30
2 Գանձասար Կ
15 24
3 Բանանց
15 22
4 Շիրակ
15 19
5 Փյունիկ
15 17
6
Արարատ
15 9
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511