Որոնել
Արխիվ
10.10.2017  20:47

Արթուր Ոսկանյան. «Երկրորդ կեսում թիմը ֆիզիկապես չդիմացավ»

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը մեկնաբանել է Ավստրիայի ընտրանուց կրած ջախջախիչ պարտությունը (0-5):

- Բարձր տեմպերին ֆիզիկապես պատրաստ չենք: Առաջին կեսում թվաց, թե պաշտպանությունում կարողացանք լուծել խնդիրները, հակագրոհներ ունեցանք, չկարողացանք բացել հաշիվը: Բայց, միևնուն է, գոհ չէի: Իսկ երկրորդ կեսում ֆիզիկապես չդիմացան, հատկապես առաջին գոլից հետո թիմը շատ վատ խաղաց: Այս տեմպո պատրաստ չէինք խաղալ:

- Հայկ Գալստյանը և Վահան Բիչախչյանն ընդգրկված չէին մեկնարկային կազմով: Ինչո՞վ էր պայմանավորված:

- Հայկ Գալստյանին ու Վահան Բիչախչյանին պահել էինք երկրորդ կեսի համար, քանի որ Ավստրիայի հավաքականը ամսի 6-ին ծանր հանդիպում էր անցկացրել, ու երկրորդ կեսում պետք է ուժեղացնեին խաղը: Նրանց դիրքում խաղացող Պետրոս Ավետիսյանն ու Էմիլ Եղիազարյանը առաջին կեսում լավ խաղացին:

- Խաղի ընթացքում ֆուտբոլիստները շատ էին հետ փոխանցում կատարում դարպասապահին, դա Ձեր առաջադրա՞նքն էր:

- Մենք պետք է կարճ փոխանցումներով խաղայինք, քանի որ մրցակցի ֆուտբոլիստները բարձրահասակ են, իմաստ չկար երկար փոխանցումներով խաղալ: Իսկ երբ չէին գտնում ազատ թիմակցի, ստիպված են գնդակը փոխանցել դարպասապահին:

- Մինչ մյուս հանդիպումը մեկ ամիս ժամանակ կա: Ի՞նչ փոփոխություններ եք պատրաստվում կատարել հավաքականում:

- Հավաքականում ամենավատն այն է, որ փոփոխություններ կատարել հնարավոր չէ: Ֆուտբոլիստները այսքան են, չկան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են ուժեղացնել: Պետք է իրենք իրենց թիմերում խաղան: Այսօրվա ֆուտբոլիստներից մի քանիսը խաղում են «Փյունիկում», «Բանանցում», մնացածը Առաջին դիվիզիոնում, Գերմանիայի ցածր դիվիզիոններում:

- Ինչո՞վ էր պայմանավորված մարտավարության ընտրությունը:

- Ավստրիացիները խաղը ուսումնասիրել էինք, նրանք գոլերի մեծ մասը խփում են կենտրոնից: Այդ պատճառով ընտրել էինք երեք պաշտպանով սխեման: Առաջին կեսում ինչ-որ տեղ կարողացան, բայց գնդակը կորցնելուց հետո պետք է պրեսինգի դիմեինք, չէր ստացվում: 

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 9 20
2 Շիրակ
9 17
3 Գանձասար Կ
9 12
4 Բանանց
9 12
5 Փյունիկ
9 5
6
Արարատ
9
5
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511